Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն. Պեսկովը մանրամասներ է հայտնել

Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն. Պեսկովը մանրամասներ է հայտնել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս ուրբաթ Սոչիում բանակցություններ կվարի թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թաիբ Էրդողանի հետ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը: «Այս հինգշաբթի Թուրքիայի նախագահը աշխատանքային այցով կժամանի Սոչի, որտեղ տեղի կունենա երկու նախագահների հանդիպումը»,- մանրամասնել է Պեսկովը:

Նրա խոսքով, բանակցությունների ընթացքում կքննարկվեն տարաբնույթ հարցեր՝ երկկողմ հարաբերություններից մինչև տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաև՝ ուկրաինական ճգնաժամը: