Միֆեր ամռան մասին

Միֆեր ամռան մասին

Բազմաթիվ թյուրըմբռնումներ կան ամառային շոգ եղանակի և մարդկանց ու շրջակա միջավայրի վրա դրա թողած հետևանքների մասին: Ստորև ներկայացնում ենք մարդկանց կողմից ընդունված այդպիսի 6 սխալ պատկերացում ամռան մասին: Տեղեկացված եղեք և վայելեք ձեռ ամառը:

Գազավորված ըմպելիքները հագեցնում են ծարավը:

Ամառվա տապին շատ մարդիկ կարծում են, որ օրինակ` «Կոկա-կոլան» հրաշալի միջոց է ծարավը հագեցնելու համար: Սակայն արհեստականորեն քաղցրեցված նման ըմպելիքներն իրականում նպաստում են օրգանիզմի կողմից գազերի կլանման և նյութափոխանակության վատացմանը, որն էլ իր հերթին նպաստում է ջրազրկությանը: 
Այնպես որ, խորհուրդ է տրվում ամռան շոգին օգտագործել սովորական մաքուր ջուր, որի մեջ չկան արհեստական նյութեր և շաքար: 

Խոնավ օդն ավելի խիտ է, քան չորը:

Ամռանը, երբ օրը խոնավ է լինում, մարդիկ շատ հաճախ նկարագրում են այն որպես «շոգ և տոթ»: Սակայն պետք է նշել, որ ինչքան էլ խոնավությունը ճնշող թվա, իրականում օդն ավելի թեթև է: 
Ջրի մոլեկուլային ծանրությունն ավելի թեթև է, քան չոր օդինը, որը պարունակում է ազոտ և թթվածին: Խոնավ օդում որոշ չափի ազոտին փոխարինում է ջրածինը` դարձնելով այն ավելի թեթև:

Առաստաղին ամրացված օդափոխիչները զովացնում են սենյակը

Իհարկե հաճելի է, երբ դրսի տապից վերադառնալով տուն, զգում եք օդափոխիչից եկող քամին, սակայն սենյակն ավելի զով պահելու համար անջատեք սարքը, երբ դուրս եք գալիս և միացրեք միայն վերադառնալիս: 
Իրականում օդափոխիչները չեն զովացնում սենյակը, այլ ուղղակի ապահովում են օդի շարժումը, որն ավելի արագ է չորացնում քրտինքը, քան սովորական հանգիստ օդը, այդ իսկ պատճառով ձեր մաշկը միանգամից զովանում է: 
Իսկ էներգիան, որն օգտագործվում է, որպեսզի աշխատի օդափոխիչը, իրականում տաքություն է արձակում: Բացի այդ` առաստաղը, դրսի պատերը և պատուհանի ապակիները ավելի տաք են, քան սենյակի օդը, և երբ առաստաղի օդափոխիչը միացվում է, այն, պտտվող օդը տարածելով սենյակում, տաքությունը միախառնում է սենյակի օդի հետ և այն չի դարձնում ավելի զով, ինչպես որ շատերն են կարծում:

Արևայրուքն առողջարար է

Շատերն են դառնում այս թյուրըմբռնման զոհը: Իրականում արևայրուքը մաշկի վնասվածության նշան է: Ինչպես նշում է ԱՄՆ-ի Մաշկի քաղցկեղի հիմնադրամի ներկայացուցիչը, արևայրուքն իրենից ներկայացնում է արևից առաջացած վնասվածքներից մաշկի վերականգնման պրոցեսը հետագա վնասվածքներից խուսափելու համար: Արևայրուք ստացած մաշկը ավելի դյուրազգաց է դառնում արևից այրվածքներ ստանալու և մաշկի քաղցկեղ ձեռք բերելու նկատմամբ: Այնպես որ, արևի տակ դուրս գալուց առաջ մի մոռացեք օգտագործել արևային քսուքներ:

Ամառն այն ժամանակահատվածն է, երբ Արեգակն ամենամոտն է գտնվում Երկրին

Չնայած խելքին մոտ է հնչում այն ենթադրությունը, թե ամռանը Արեգակն ամենամոտն է Երկրին, սակայն կարևոր է իմանալ, որ խնդիրը ոչ թե Արեգակի հեռավորության հետ է կապված, այլ Երկրի առանցքի թեքության, որի պատճառով էլ առաջանում են եղանակային փոփոխություները:

Հաշվելով կայծակի և ամպրոպի միջև ընկած վայրկյանները` կարելի է որոշել դրա հեռավորությունը

Շատերը կարծում են, որ եթե հաշվել կայծակի և ամպրոպի միջև ընկած վայրկյանները, ապա կարելի է իմանալ, թե ինչ հեռավորության վրա է գտնվում այն` յուրաքանչյուր վայրկյանի համար հաշվելով մեկ մղոն: Սա իրականում ուղղակի միֆ է, սակայն իր մեջ որոշակի ճշմարտություն է պարունակում: Կլիմայագետ Փոլ Ֆուհրը նշում է, որ ամպրոպի ձայնը մեկ մղոն է անցնում 5 վայրկյանում: Այնպես որ, եթե կայծակը տեսնելուց հետո հաշվեք տասը վայրկյան և լսեք ամպրոպի ձայնը, դա կնշանակի, որ այն 2 մղոն հեռավորության վրա է գտնվում: