Դա անթույլատրելի է, դա հանցագործություն է. Լևոն Բաղդասարյան

Դա անթույլատրելի է, դա հանցագործություն է. Լևոն Բաղդասարյան

Պետական լիազոր մարմինների կողմից կան պոզիտիվ պարտավորություններ, որոնց չկատարման կամ թերի կատարման համար տվյալ պաշտոնատար անձը կամ բարձր դուռը պետք է ենթարկվի պատասխանատվության։ Մնացած քաղաքական հայտարարությունները, որ մենք ժողովրդի իշխանություն ենք, ժողովրդի մանդատ ունենք, չի կարող վերջիններիս ազատել պատասխանատվությունից։

Զորօրինակ Հայաստանյան գիշերային մայրուղիների չլուսավորվածությունը, առավել ևս, երբ այդ մայրուղիներն անցնում են նաև բնակավայրերով, օրինակ, Երևան-Սևան մայրուղին, այսօրվա գերծանրաբեռնված վիճակով գիշերային ժամերին հղի է անկանխատեսելի հետևանքներով, իսկ վթարներից, վրաերթերից հետո իրավապահ մարմինները բացարձակ գնահատական չեն տալիս, որ հիմնական պատճառը մայրուղու չլուսավորված լինելու հանգամանքն է։

Իրավամբ, երկրում խնդիրները բազմաթիվ են, սակայն կան հրատապ կարգավորման խնդիրներ, որն ուղղակի աղերս ունի պետության կողմից պաշտպանվող քաղաքացու անվտանգության հետ, այդ թվում, մայրուղիների լուսավորվածությունը, բնակավայրերին հարող ճանապարհների վերգետնյա անցումների կառուցումը, որպեսզի ոչ վարորդը, ոչ էլ հետիոտնը կամիկաձե չդառնա։ Ողջ Երևան-Սևան մայրուղու հատվածում, որտեղ մեքենաներն օրենքով կարող են երթևեկել մինչև հարյուր կիլոմետր ժամ արագությամբ, ընդհանուր վեց շարքով, մի հատ հետիոտնի համար նախատեսված անցում չկա։ Դա անթույլատրելի է, դա հանցագործություն է։ Հաշվեք օրական ռեժիմով որքան են վթարներն ու վրաերթերը։

Արձանագրում եմ, որ պայմանավորված նման ճանապարհներով՝ մեքենաների գույքահարկի գանձումը ևս իրավաչափ չէ։

Լևոն Բաղդասարյան
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն