Այժմյան կլիման ամենաշոգն է վերջին 12 հազար տարվա մեջ

Այժմյան կլիման ամենաշոգն է վերջին 12 հազար տարվա մեջ

Ամերիկացի գիտնականներին հաջողվել է պարզել, որ մեր մոլորակի այժմյան կլիման ամենաշոգն է վերջին 12 հազար տարվա ընթացքում, այսինքն՝ մարդկային քաղաքակրթության գոյության ողջ ընթացքում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ վերջին 12 հազարամյակի սկզբում կլիմայի տաքացումն ընթացել է աստիճանաբար, որն իր պիկին հասել է վեց հազար տարի առաջ, ինչից հետո սկսվել է հովացումը։

Կտրուկ տաքացումը սկսվել է նորից՝ արդեն արդյունաբերական հեղափոխությունից հետո, այսինքն՝ մոտ երեք հարյուր տարի առաջ։ Գիտնականները պարզել են, որ մոլորակի կլիմայի տաքացումը բնական երեւույթ է, սակայն մարդն իր գործունեությամբ, արագացնում է այն։