Լավրովը ուզում է Հայաստանը տանի կործանման

Լավրովը ուզում է Հայաստանը տանի կործանման

Ռուսաստանը ուզում է, որ մենք ոնց եղել ենք, այդպես էլ լինեք, այսինքն՝ մեր փոխարեն իրենց որոշումներ կայացնեն, իրենք՝ ռուսական իշխանությունները։ Մենք էլ ուզում ենք, որ մեր երկրի որոշումները կայացնենք, սա է հարցը։ Այս մասին քիչ առաջ Ազգայն ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

«Երեք անգամ մեր երկրի դեմ էսկալացիա է եղել, մենք դիմել ենք, ոչ ՀԱՊԿ-ն է արձագանքել, ոչ էլ Ռուսաստանը։ Արդեն իմաստ չկա իրենց դիմելու։ Այո, անիմաստ է։  Լավրովը ի՞նչ է ասում։  Լավրովը ամեն ինչ էլ ասում է։ Նա բոլոր ժամանակներում էլ մի բան ասում է, բայց իր ասածը պետք չի հիմք վերցնել։ Լավրովը անընդհատ ուզում է, որ մեր երկիրը տանի կործանման։ ՌԴ դաշնակիցն այլևս Ադրբեջանն է»,- ասաց Մելքոնյանը։