Ինչ պետականություն ենք ունեցել, որ ինչքան էլ քանդում է, կազմաքանդել չի կարող

Ինչ պետականություն ենք ունեցել, որ ինչքան էլ քանդում է, կազմաքանդել չի կարող

Մեզ որևէ մեկը չի առաջարկել ԵՄ անդամության թեկնածություն, եկեք չմոլորեցնենք հասարակությանը։ Նման առաջարկ չի արվել, նման առաջարկի ժամկետների մասին անգամ չի խոսվում: Այս մասին այսօր խորհդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգմավոր Աննա Մկրտչյանը:
Նա նաև հերթական անգամ անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ն մակետ դարձրած պահում է իր գրպանում՝ մանրադրամների հետ կամ դրանց փոխարեն: Ամեն անգամ վախը սրտներումս սպասում ենք, թե էս անգամ ՀՀ-ից տարածքներ զիջելն ինչպես է ձևակերպվելու։ Եզրահանգումն այն է, թե նախորդ 30 տարիների ընթացքում ինչպիսի պետականություն է կառուցվել, որ էս 6 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը քանդում, քանդում է, բայց դեռ ամբողջությամբ կազմաքանդել չի կարողացել»,- ասել է նա: