Ադրբեջանի ԱԳՆ-ն նեղվել է Լավրովի հայտարարությունից

Ադրբեջանի ԱԳՆ-ն նեղվել է Լավրովի հայտարարությունից

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երեւանում ասուլիսի ժամանակ Փառուխ գյուղի հետ կապված խնդրին անդրադառնալով ասել էր, որ ռուս զինվորականների համար այդ հարցը առաջնային հարցերից մեկն է, եւ այն կքննարկվի ու կլուծվի դելիմիտացիոն աշխատանքների ժամանակ։

Հիշեցնենք, որ մարտի 26-ին ադրբեջանական զորքերը մտել են արցախյան Փառուխ գյուղ եւ մնացել այնտեղ:  Այս ասուլիսից հետո հայտարարությամբ հանդես եկավ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը.«Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստեղծված հանձնաժողովների սահմանազատման հանձնաժողովների գործունեությունն ուղղված է երկու երկրների պետական ​սահմանի սահմանազատմանը, ինչպես նախապես ծրագրված էր։ Այս գործընթացը չի նախատեսում ադրբեջանա-հայկական պետական ​​սահմանից դուրս որևէ հարցի քննարկում, այդ թվում՝ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը»: 

Ադրբեջանական կողմը շարունակում է ջայլամի քաղաքականություն վարել եւ չտեսնել, որ իրենք մտել են Արցախի հանրապետության տարածք եւ օկուպացրել շատ բնակավայրեր, չի ուզում տեսնել, որ ո՛չ Արցախի հանրապետության, ո՛չ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն հաշտվում այդ օկուպացիայի հետ: Չի ուզում հիշել նաեւ, որ նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա զորքերը պետք է կանգ առնեն այնտեղ, որտեղ ավարտվել է պատերազմը եւ որ այնտեղ տեղակայված են ռուսական խաղաղապահ զորքերը: Ադրբեջանը դուրս է գալիս դիվանագիտական բոլոր սահմաններից եւ շարունակում է իրեն պահել անտրամաբանական ցինիզմի ու ագրեսորի տիրույթում: