Ադրբեջանցի սպաները խոշտանգել են իրենց զինվորներին․ դատավճիռը հայտնի է

Ադրբեջանցի սպաները խոշտանգել են իրենց զինվորներին․ դատավճիռը հայտնի է

Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում ավարտվել է «Թերթերի» գործով քրեական պատասխանատվության ենթարկված գնդապետ Վուսալ Ալեսկերովի, շտաբի նախկին պետ, փոխգնդապետ Ռաշիդ

Նիֆթալիևի, պայմանագրային զինծառայողներ Ռամիլ Գարաևի և Ռուստամ Ալեսկերովի քրեական գործի դատաքննությունը։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ տեղի ունեցած դատական ​​նիստում ընթերցվել է դատավճիռը։ 

Դատավճռի համաձայն՝ Վուսալ Ալեսքերովը դատապարտվել է 5 տարի 6 ամիս, Ռուստամ Ալեսկերովը՝ 9 տարի 6 ամիս, Ռաշիդ Նիֆտալիևը՝ 5 տարի 6 ամիս, Ռամիլ Գարաևը՝ 5 տարի 6 ամիս ազատազրկման։

Վերոնշյալ անձինք մեղադրվում են զինվորականներին խոշտանգելու, նրանց ազատությունից ապօրինի զրկելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։