Նկատելի են և զրահատանկային, և հրետանային, և հրթիռային զորքերի համալրումներ

 Նկատելի են և զրահատանկային, և հրետանային, և հրթիռային զորքերի համալրումներ

Մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի 2023թ. սեպտեմբերի 11-ին հերթական նիստը։ Քիչ առաջ լրագրողները ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանից մեկնաբանություն խնդրեցին Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Արցախում ադրբեջանական զորքերի տեղակայումը Ակնայի ուղղությամբ է, որը հարակից է Մարտունու, Ասկերանի ու Մարտակերտի շրջաններին: Ռազմաքաղաքական իրավիճակը գնահատում եմ բավականին լարված, ինչը կարող է բերել անցանկալի իրադարձությունների։ Իրավիճակն առաջնագծում գնալով լարվում է։ Նկատելի են և զրահատանկային, և հրետանային, և հրթիռային զորքերի համալրումներ: Բավականին ակտիվ գործում են նաև անօդաչու թռչող սարքերը առաջնագծի բոլոր ուղղություններով»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։