Իլոն Մասկը քննադատել է Ուկրաինային

Իլոն Մասկը քննադատել է Ուկրաինային

Ամերիկացի գործարար, Tesla-ի և X-ի սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը մեծ կորուստներ են կրում զինվորականների շրջանում, ինչպես նաև քննադատել է ուկրաինական իշխանությունների կողմից իրականացվող հակահարձակումը։ Այս մասին հայտնում է RT-ն։

Մինչ այս, գործարար Դեյվիդ Սաքսն իր սոցցանցերում քարտեզ էր հրապարակել՝ նշելով, որ ուկրաինական զորքերի ձեռք բերած արդյունքները շարունակվող հակահարձակման շրջանակներում այնքան աննշան են, որ քարտեզի վրա դժվար թե երևան։ «Այսքան փոքր բանի համար՝ այդքան մահ»,- նշել էր նա։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մասկն, իբր, հրահանգել է սահմանափակել Starlink արբանյակային ինտերնետի աշխատանքը Ղրիմի մոտ և այդպիսով խափանել ուկրաինական հարձակումը Ռուսաստանի ռազմածովային նավատորմի վրա։ 

Ավելի ուշ ձեռներեցը հերքեց դա՝ ասելով, որ համակարգը Կիևի համար սահմանափակել է մարդկանց օգնելու նպատակով։

Մասկը նաև նշել է, որ Վաշինգտոնի հակառուսական պատժամիջոցների պատճառով չի կարող միացնել Starlink արբանյակային հաղորդակցությունը Ղրիմի տարածաշրջանում։