Կնկարահանվի «լուռումունջ սպանություն» կինոնկարում 

Կնկարահանվի «լուռումունջ սպանություն» կինոնկարում 

Ամերիկացի աշխարհահռչակ դերասան Ժան-Կլոդ Վան Դամը կմասնակցի «լուռումունջ սպանություն» /«Silent Kill»/ կինոնկարում։ Այս մասին հայտնում է Deadline պարբերականը։ Կինոնկարի սցենարիստն ու ռեժիսորը Էնթոնի Հոփկինսն է։ Կինոնկարը չորս վարձկանների մասին է, ովքեր գանձ են թաքցրել Կոնգոյում։

Հերոսները գանձը հորել են գաղտնարանում եւ պայմանավորվել երեք տարի անց նույն վայրում հանդիպել, այն իրար մեջ կիսելու համար։ Սակայն ամեն ինչ ըստ նախատեսածի չի լինում։ Կինոնկարում հանդես են գալու նաեւ Մադալինա Գենեան, Ռաֆայել Ամայան եւ Վերնոն Դեւիսը։ Նկարահանումները կսկսվեն հաջորդ տարի։