Հարձակվել են Իսրայելի վրա․ ի՞նչ է կատարվում

Հարձակվել են Իսրայելի վրա․ ի՞նչ է կատարվում

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածից սահմանամերձ շրջաններ «անորոշ թվով» զինյալների ներթափանցման մասին: 

Ականատեսները հաղորդում են փողոցային մարտերի մասին:

Նշվում է, որ իսրայելի բնակչուհի է զոհվել Գազայի հատվածից հրթիռակոծման հետևանքով: Դատելով թեժ մարտերից՝ հնարավոր է զոհերի և վիրավորների թիվն աճի։

Երկրում օդային տագնապ է հայտարարվել։

Իսրայելի պաշտպանության բանակը, ինչպես հաղորդում են զինվորականները, բերվել է պատերազմական պատրաստականության վիճակի: