Վիդալը կտեղափոխվի «Ինտեր» մեկ միլիոն եվրոյով

Վիդալը կտեղափոխվի «Ինտեր» մեկ միլիոն եվրոյով

«Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրո Վիդալը կտեղափոխվի «Ինտեր»։ Ակումբները արդեն պայմանավորվել են տրանսֆերային գործարքի շուրջ, որը կարժենա մեկ միլիոն եվրո։

Վաղը չիլիացի մարզիկը արդեն կմեկնի Միլան՝ գործարքն ամբողջացնելու համար։ «Ինտերում» նա տարեկան կստանա վեց միլիոն եվրո։