«Զոնծիկով պարից հետո»

«Զոնծիկով պարից հետո»

Երեկ անհամբեր սպասում էինք, թե ինչ հայանպաստ որոշում կկայացնի Արցախի համար  Վլադիմիր Պուտինը։ Նիկոլ Փաշինյանից սպասելիք չունենք, ավելի ճիշտ՝ նրան հազիվ թե մեկը համարի գործոն։ «Զոնտիկով պարից ավել» բան էլ չէինք սպասում։  Աթոռը պահելու համար գրկից գիրկ է նետվում։ Երեկ մարդիկ մտածում էին, որ նա կգա հրաժարական տված։ Մեր հաղթանակը դա կլիներ։ Բայց Պուտինն առաջին հերթին իր երկրի շահով է առաջնորդվում, եթե Նիկոլն առայժմ  անում է այն, ինչ ինքն է ուզում, ուրեմն նրա ինչի՞ն են պետք ավելորդ գլխացավանքները։  

Նա շատ լավ դասեր է տվել Նիկոլին, երևի հենց ինքն էլ  նրան Իրան է ուղարկել, որ մի քիչ էլ այնտեղ դասեր տան։ Ինչու՞ եմ այդպես մտածում։ Իրանի նախագահ Ռայիսիի  հայտարարությունից․

«Կովկասի տարածաշրջանում անվտանգությունն ու խաղաղությունը շատ կարևոր են Իրանի համար։ Տարածաշրջանային խնդիրների լուծումը պետք է լինի նույն տարածաշրջանում ներգրավվածների ձեռքում, և տարածաշրջանում օտարների ցանկացած միջամտություն նոր խնդիրներ կստեղծի՝ խնդիրներ լուծելու փոխարեն»։

Պարզ հասկացնում է՝ ի՜նչ ես քեզ չոլերը գցել, թե երկրիդ, ժողովրդիդ մասին ես մտածում, համագործակցիր տարածաշրջանում ներգրավվածների հետ։ Ի՞նչ ես գնում  ինձ հակառակորդ երկրների հետ  սիլի- բիլի անում։ Սահմաններդ պահիր կամ թույլ տուր, որ մեր պետական շահերից ելնելով մենք պահենք։ Տունդ գող է մտել, դու մտածում ես, որ գողի միջոցով հարևանիդ տունն էլ քանդես։ Թույլ չեմ տա՝ ոչ թե քեզ, այլ մեր երկրի ամվտանգության  համար։