Ռեկորդային թվով զոհեր են եղել խաղաղ բնակչության շրջանում․ ահազանգում է ՄԱԿ-ը

Ռեկորդային թվով զոհեր են եղել խաղաղ բնակչության շրջանում․ ահազանգում է ՄԱԿ-ը

Աֆղանստանում քաղաքացիական բնակչության շրջանում ռեկորդային թվով զոհեր են եղել այս տարվա առաջին կեսին։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ը։ Բռնությունների թիվը հատկապես սկսել է աճել մայիս ամսին, կապված այն բանի հետ, որ արտասահմանյան զորակազմերը սկսել են դուրս բերվել այդ երկրից։

Ըստ ՄԱԿ զեկույցի, քաղաքացիական բնակչության շրջանում այս տարվա առաջին կեսին արձանագրվել է 5183 զոհ, ինչը 47 տոկոսով ավելին է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված զոհերի թիվը։

ՄԱԿ-ը նաեւ հայտարարել է, որ եթե իրավիճակը Աֆղանստանում չլիցքաթափվի, ապա կարող է գրանցվել փաստաթղթավորված ամենամեծ զոհերի թիվը, որ եղել է երբեւէ, քաղաքացիական բնակչության շրջանում։