Շմոլ գազից ընտանիքի 9 անդամ է թունավորվել

Շմոլ գազից ընտանիքի 9 անդամ է թունավորվել

Նոյեմբերի 22-ին, ժամը 15.30-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ Կարմիրգյուղ գյուղից բուժօգնության են տեղափոխվել ընտանիքի 9 անդամ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ նոյեմբերի 22-ին, ժ.15.00-ի սահմաններում, ընտանիքի անդամները թունավորվել են խոհանոցում տեղադրված գազօջախի արտանետած շմոլ գազից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: