Հիմա էլ «նյու վասյուկի» հայտնի ոճով նոր փափուկ բարձ են դնում մարդկանց գլխի տակ

Հիմա էլ «նյու վասյուկի» հայտնի ոճով նոր փափուկ բարձ են դնում մարդկանց գլխի տակ

Փոխվարչապետը,ում անունը նույնիսկ անհայտ է լայն հասարակությանը(ինքս չեմ էլ կարողանում մտաբերել) ասել է,որ կառավարությունը հանձն է առել ունենալ 300 նոր դպրոցներ եւ 500 մանկապարտեզներ:

Պատկերացնում՞եք՝  իրենց կառավարման օրոք նույնիսկ մեկ դպրոց չկառուցած այս իշխանությունը հիմա էլ «նյու վասյուկի» հայտնի ոճով նոր փափուկ բարձ է դնում մարդկանց գլխի տակ:

Մեկը չկա լրագրողներից հարցնի՝ էն մետրոն բա ի՞նչ եղավ,ճոպանուղին ի՞նչ եղավ,«Հայրենիք» կինոթատրոնի դեմի էստակադան ուր՞ կորավ,էլ որը հիշացնեմ:

Հանձն է առել.....չէ մի չէ պարտավորվել))

Ում հարցնում ես իրենց գույքը վաճառում ու պատրաստվում են արտագաղթել,էդ ում՞ համար է մեկը հարցնի 300 դպրոց ավելացնում էս կառավարությունը:Նույնիսկ դեմոգրաֆիական առումով սա զավեշտալի հորինվածք է 500 մանկապարտեզ,պատկերացնում՞ եք այդ ինչ ահռելի թիվա պարոնայք չինովնիկներ:

Վահան Բաբայան