Ահաբեկիչները կոչնչացվեն․ Թուրքիայի ԱԳՆ

Ահաբեկիչները կոչնչացվեն․ Թուրքիայի ԱԳՆ

2023 թվականի հոկտեմբերի 1-ին Անկարայում՝ երկրի ՆԳՆ շենքի մոտ կատարված ահաբեկչությունից հետո Թուրքիայի զինված ուժերը և Ազգային հետախուզական կազմակերպությունը, ինքնապաշտպանության իրավունքների շրջանակներում, համապարփակ գործողություններ են սկսել Իրաքում և Սիրիայում PKK/YPG ահաբեկչական օբյեկտների դեմ։

Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվել է, որ հոկտեմբերի 5-ին Սիրիայի հյուսիսում գտնվող Թել Ռիֆաթ, Ջիզիրա եւ Դերիք շրջաններում ոչնչացվել են անջատողական ահաբեկչական կազմակերպության բազմաթիվ թիրախներ։

«Ահաբեկիչները կոչնչացվեն ինչպես Իրաքում, այնպես էլ Սիրիայում»,- ասվում է հայտարարության մեջ։