Փոխանակվել է արդեն 385 զոհ․ Մարիա Զախարովա

Փոխանակվել է արդեն 385 զոհ․ Մարիա Զախարովա

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ սկսած նոյեմբերի 13-ից, հայկական եւ ադրբեջանական կողմերը փոխանակել են ղարաբաղյան հակամարտության ընթացքում զոհվածների 385 դիեր։ Այս ցուցանիշը ներառում է երկու կողմերի զոհերին:

Զախարովան հայտնել է նաեւ, որ ավելի քան 3 հազար մարդ է վերադարձել Լեռնային Ղարաբաղ. «Նոյեմբերի 14-ից մինչ օրս ավելի քան 3 հազար մարդ է վերադարձել Լեռնային Ղարաբաղ` 3054 մարդ»:

Մոսկվան արձանագրվում է, որ փորձ է արվում խեղաթյուրել այն ամենը, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի մասով եռակողմ հայտարարության իրականացման հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ «Ցանկանում եմ ասել, որ մենք արձանագրում են, որ առկա է ինչ որ տեղեկատվական լռակյացություն, անուշադրության մատնում, նույնիսկ տեղեկատվության խեղաթյուրում՝ կապված այն բանի հետ, թե ինչ է տեղի ունենում Լեռնային Ղարաբաղյան կարգավորման հետ կապված եռակողմ հայտարարության իրականացման հետ»,- մասնավորապես ասել է Զախարովան։

Սրբավայրերի պահպանումը, մշակութային օբյեկտների պահպանումը ԼՂ-ում մաս է կազմում Ռուսաստանի եւ շահագրգիռ կողմերի միջեւ շփումների օրակարգի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի խոսնակ Մարիա Զախարովան։