Սահմանափակումներ կկիրառվեն այլ երկրներից եկող քաղաքացիների համար

 Սահմանափակումներ կկիրառվեն այլ երկրներից եկող քաղաքացիների համար

Հարավաֆրիկյան Հանրապետությունում հայտնաբերված շտամի վերջին ենթատեսակը «Օմիկրոն» անվանումն է ստացել։ Կորոնավիրոսի վարակը մուտացվում է։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Վիրուսի մուտացման աստիճանը բավական մեծ է։ Մենք հետևելով ԱՀԿ-ի հաղորդագրություններին՝ նախատեսում ենք որոշ սահմանափակող միջոցառումներ կիրառել տվյալ երկրներից եկող քաղաքացիների համար, մինչև օրվա վերջ կունենանք հստակ սահմանափակումների նոր կազմը։ Կարծում եմ՝ նոր շտամի դեպքում ևս պատվաստումների արդյունավետությունը կպահպանվի»,- ասաց նա։