Բռնաբարություն, սպանության փորձ․ չեխերը զայրացած են ուկրաինացիների վրա

Բռնաբարություն, սպանության փորձ․ չեխերը զայրացած են ուկրաինացիների վրա

Չեխիայի Պլզեն քաղաքում 18-ամյա ուկրաինացու կողմից 15-ամյա աղջկա բռնաբարությունից և սպանության փորձից հետո զայրացած քաղաքացիները սոցիալական ցանցերում կոչ են անում բողոքի ակցիա անցկացնել ուկրաինացիների դեմ, հայտնում է «Европейская правда»-ն։

Չեխական «Новости»-ի փոխանցմամբ՝ չարագործն անչափահաս աղջկան գայթակղել է և տարել գետի երկայնքով զբոսնելու։ Աղջիկը ծանոթ է եղել երիտասարդի հետ և համաձայնել է։ Անտառում զբոսանքի ժամանակ ուկրաինացին կապել է իր ուղեկցի ձեռքերը, ժապավենով փակել բերանը և բռնաբարել։
«Այնուհետև նա դանակահարել է նրան և սպառնացել մահով», - ասել է ոստիկանության խոսնակ Միհայելա Ռեյնդլովան:

Հետո աղջկան տեղավորել է տոպրակի մեջ, գցել ձորը և հեռացել հանցագործության վայրից։ Մեռած ձեւանալով՝ բռնաբարվածը, հավանաբար, փրկել է իրեն։ Ավելի ուշ աղջիկն ինքն է կարողացել օգնություն խնդրել։ 

Հանցագործությունից մի քանի ժամ անց ոստիկանները բերման են ենթարկել 18-ամյա տղային։ Քննիչները նրան մեղադրանք են առաջադրել սպանության փորձի և բռնաբարության համար։ 
Այն բանից հետո, երբ «Կանայք» հրատարակությունը հայտնել է այդ միջադեպի մասին, սոցցանցում ատելությամբ լի մեկնաբանություններ են հայտնվել։ Պլզենի բնակիչները կոչ են արել բողոքի ցույց անցկացնե ընդդեմ ուկրաինացիների;

Ոստիկանությունից պարզաբանել են, որ խոսքը ոչ թե փախստականների մասին է, այլ մի երիտասարդի, ով երկար ժամանակ ապրում է քաղաքում։

Չեխիայի ներքին գործերի նախարար Վիտ Ռակուշանը երիտասարդ ուկրաինացու կողմից անչափահաս աղջկա բռնաբարության դեպքից հետո քաղաքացիներին հորդորել է զերծ մնալ ընդհանրացումներից և ազգային հիմքով անհանդուրժողականությունից։