Մխիթարյանը գնում է ՉԼ գավաթի հետևից․ կխաղա՞ այսօր նա ¼ եզրափակիչում

Մխիթարյանը գնում է ՉԼ գավաթի հետևից․ կխաղա՞ այսօր նա ¼  եզրափակիչում

Այսօր՝ ապրիլի 19-ին, կկայանան Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան  հանդիպումները։ «Մանչեսթեր Սիթին» Մյունխենում կխաղա «Բավարիայի հետ, իսկ պորտուգալական «Բենֆիկան» կհյուընկալվի Մխիթարյանի «Ինտերին»։

Թեպետ «Բավարիա»-«Սիթի» դիմակայության պատասխան հանդիպումն ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում, սակայն պորտուգալական ու իտալական ակումբների մասնակցությամբ կայանալիք հանդիպումը նույնպես ուշադրության կենտրոնում է։ Այլ կերպ լինել չէր էլ կարող, սա Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչն է։ Մարզական առաջատար պարբերականները մեկը մյուսի հետևից հոդվածներ են հրապարակում առաջիկա այս հանդիպումների վերաբերյալ, անում կանխատեսնումներ, խոսում նաև հավանական մեկնարկային կազմերի մասին։ Հատկանշական է, որ գրեթե բոլոր հրապարակումներում Հայսատանի ազգային հավաքականի նախկին ավագը ընդրկված է «Ինտերի» հավանական մեկնարկային կազմում։

Նշենք, որ Պորտուգալիայում «Ինտերը» երկու անպատասխան գնդակ է ուղարկել «Բենֆիկայի» դարպասն ու ավելի մեծ շանսերի ունի հայտնվելու կիսաեզրափակչում։ «Մանչեսթեր Սիթին» 3-0 հաշվով է առավելության հասել մյունխենյան ակումբի նկատմամբ ու նույնպես ավելի մեծ շանսեր ունի մրցաշարում պայքարը շարունակելու։ Նշենք, որ «Սիթի»-«Բավարիա» դիմակայության հաղթողը կիսաեզրափակչում խաղալու է Մադրիդի «Ռեալի» հետ, իսկ «Բենֆիկա»-«Ինտեր» դիմակայության հաղթողը՝ «Միլանի»։