Աստծո դատաստանից չես խուսափի. ու՞մ մասին էր Ջուլֆալակյանի գրառումը

Աստծո դատաստանից չես խուսափի. ու՞մ մասին էր Ջուլֆալակյանի գրառումը

«Աստծո դատաստանից չես խուսափի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը՝ գրառմանն ավելացնելով #Tokyo2020 #GrecoRomanWrestling հեշթեգերը։

Գրառման մեկնաբանություններում օգտատերերը Ջուլֆալակյանից փորձում են ճշտել, թե ինչ է նկատի ունեցել «Իմ քայլի» նախկին պատգամավորը , ինչին ի պատասխան Ջուլֆալակյանը գրել է.«Չծավալվեմ, թեմայի մեջ լինողը կհասկանա»։

Հատկանշական է , որ Ջուլֆալակյանն այս գրառումը Կարապետ Չալյանի ցավալի պարտությունից հետո է կատարել։

Հիշեցնենք, Չալյանը պարտվելով ադրբեջանցի ըմբիշին՝ զրկվեց Հայաստան օլիմպիական բրոնզ բերելու հնարավորությունից, իսկ Ջուլֆալակյան-Չալյան կոնֆլիկտի մասին մարզական մամուլում բազմիցս է գրվել ։ Բանն այն է, որ Հայաստանի հավաքականում նույն քաշային կարգում հանդես էր գալիս նաև Արսեն Ջուլֆալակյանը: Դեռևս նախորդ տարվա սկզբին հավաքականի մարզչական խորհուրդը որոշել էր, որ այս քաշային կարգում Տոկիո-2020-ին պետք է մասնակցի Կարապետ Չալյանը։