Բայդենը խոստացել է պաշտոնյաներին էլեկտրամեքենաներ «նստեցնել»

Բայդենը խոստացել է պաշտոնյաներին էլեկտրամեքենաներ «նստեցնել»

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ եթե նա դառնա նախագահ, ապա պաշտոնյաներին «կնստեցնի» էլեկտրամեքենաներ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նա նաեւ ասել է, որ Սպիտակ տանը գտնվելու առաջին իսկ շաբաթում կստորագրի որոշումներ, որպեսզի ձեռք բերվեն ամերիկյան արտադրության ապրանքներ։

Նա խոստացել է փակել բոլոր հնարավորությունները, որոնց օգտագործմամբ հնարավոր կլինի այդ պահանջը շրջանցել։ Նա նաեւ ասել է, որ խիստ սանկցիաներ կկիրառվեն այն ընկերությունների հանդեպ, որոնք կգնեն ապրանքներ Չինաստանում, հավաստիացնելով, որ դրանք արտադրվել են ԱՄՆ-ում։