Ցավում եմ ԼՂ-ում ստեղծված իրավիճակի առիթով․ Տիխանովսկայան՝ Փաշինյանին և Միրզոյանին

Ցավում եմ ԼՂ-ում ստեղծված իրավիճակի առիթով․ Տիխանովսկայան՝ Փաշինյանին և Միրզոյանին

Գրել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու արտգործնախարար Արարատ Միրզոյանը Եվրոպական քաղաքական համայնքի համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում Գրանադայում հանդիպել են Բելառուսի ընդդիմության առաջնորդ, նախագահի նախկին Տիխանովսկայայի հետ։

Տեղեկությունը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում հաստատել է բելառուս քաղաքական գործիչը․

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը ցավակցություն եմ հայտնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։  Ես համաձայն եմ, որ բանակցությունները պետք է բերեն երկար սպասված և երկարատև խաղաղություն տարածաշրջանում»։