Սեպտեմբերի 1-ին ընդառաջ․ ուսումնական պլանում փոփոխություններ չկան

 Սեպտեմբերի 1-ին ընդառաջ․ ուսումնական պլանում փոփոխություններ չկան
Սեպտեմբերի 1

Հանրակրթական դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դասավանդել-չդասավանդելու հարցը միշտ էլ քննարկումների առիթ է տվել։ Մի մասը կարծում է, թե առարկան ինքնըստինքյան տանում է կրոնական քարոզչության, ինչը պետք է բացառել, մյուս մասն այն կարծիքին է, թե առարկան ամեն դեպքում պետք է շարունակի դասավանդվել, քանի որ հայ երեխան զգում է քրիստոնեական դաստիարակության անհրաժեշտությունը։

«Հրապարակի» հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը նշեց, որ ուսումնական պլանի մեջ որևէ փոփոխություն նախատեսված չէ։

«2019-2020 թվականների ուսումնական պլանն արդեն հաստատած է և պետք է նշեմ, որ ուսումնական պլանում փոփոխություն նախատեսված չէ։ Որևէ առարկայի փոփոխություն չկա, որևէ առարկա չի հանվել, որևէ առարկա չի ներդրվել։ Ինչպես եղել է, այդպես էլ շարունակելու է լինել»,-նշեց Աշոտ Արշակյանը։