Գործարանն ունի 111 հեկտար խաղողի այգի և 47 հեկտար նռան այգի

Գործարանն ունի 111 հեկտար խաղողի այգի և 47 հեկտար նռան այգի

Արցախում գտնվող «Ստեփանակերտի կոնյակի գործարան»-ը հիմնադրվել է 1931 թվականին։ Ապա Ղարաբաղյան շարժման ԽՍՀՄ-ի փլուզման տարիներին դադարեցրել է գործունեությունը։ Վերագործարկվել է 2002 թվականից և մի քանի անգամ անվանափոխվել։ 2018թ-ից գործարանը վերանվանվել է «B.H. Brandy Company» ՓԲԸ։

Գործարանը գտնվում է Ստեփանակերտում, ունի ևս 2 մասնաճյուղ այլ քաղաքներում։

Արտադրության տնօրեն Վլադիկ Ալիբաբյանի խոսքով՝ միայն իրենց ունեցած խաղողը չի բավականացնում։

«Գործարանն ունի 111 հեկտար խաղողի այգի և 47 հեկտար նռան այգի, սակայն խաղող մթերում ենք նաև Արցախի տարբեր շրջաններից։ Մեր արտադրանքն իրացնում ենք ինչպես Արցախի և Հայաստանի ներքին շուկաներում, այնպես էլ ԱՄՆ, Բելգիա, Գերմանիա, Լեհաստան, Չինաստան, Ռուսաստան, Ճապոնիա»,-ասաց Ալիբաբյանը։

Ալիբաբյանի խոսքով՝ տեղական շուկայում, հատկապես Երևանում նախկինում օղին մեծ պահանջարկ ուներ, այժմ արդեն՝ գինին։

Մանրամասները՝ տեսանյութում։