Այսպիսի խայտառակ բան դեռ չէի տեսել. Մխիթարյանի մայր

Այսպիսի խայտառակ բան դեռ չէի տեսել. Մխիթարյանի մայր

«Խայտառակություն էր։ Ճիշտն ասած չէի ուզում խոսել, որոշել էի լռել, բայց չեմ կարող լռել, պետք է խոսեմ։ Ամեն ինչը նախապես պլանավորված էր, արված էր։ Ոչ ֆուտբոլային մարդիկ հնարավոր է չհասկանան՝ ինչ է կատարվում, բայց ես արդեն 40 տարի ֆուտբոլի մեջ եմ։ Այսպիսի խայտառակ բան ես դեռ չէի տեսել։ Նրանք ամեն ինչ արեցին, որ ես չհայտնվեմ գործկոմում, երևի ես իրենց խանգարում էի»,- լրագրողների հետ զրույցում նշեց Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը։

«Հրապարակի» հարցին, թե հնարավոր է Խորեն Հովհաննիսյանի նկատմամբ ևս ճնշումներ եղած լինեն, Թաշչյանը պատասխանեց. «հնարավոր է, չեմ բացառում»։