Սերժ Սարգսյանը Նիկոլի հետ միևնույն սենյակում միայն մեկ օրակարգով կարող է ներկա գտնվել

Սերժ Սարգսյանը Նիկոլի հետ միևնույն սենյակում միայն մեկ օրակարգով կարող է ներկա գտնվել

44-օրյա պատերազմի մասին.

❗ 44-օրյա պատերազմի մասին խոսելիս, Նիկոլը հայտարարեց, թե աշխարհում «Քովիդ» էր, այդ իսկ պատճառով աշխարհն աչքերը փակեց մեր ողբերգության վրա:
❗ Աշխարհի անուշադրությունը մեր ցավի նկատմամբ «Քովիդ»-ով չի եղել պայմանավորված, այդ նույն «Քովիդը» չխանգարեց աշխարհին բարձրաձայնել, աղմկել այնտեղ, որտեղ շահ կար ՝  Ալեքսեյ Նավալնու, Սվետլանա Տիխանովսկայայի դեպքերը օրինակ:

Զոհվածների ցուցակի մասին.
❗ Զոհերի ցուցակի չհրապարակման հարցում Նիկոլի արված վիժվածքային հայտարարությունը ոչ միայն սուտ է, այլև ՝ անբարոյականություն, ասում է ՝ չենք հրապարակում, որովհետև կա դրա ինստիտուցիոնալ ձևը՝ Զինծառայողների աջակցության հիմնադարմով փողը տալիս ենք, այդտեղից իմացեք անունները. զոհվածների ցուցակը չեն հրապարակում, որովհետև  փողը տալիս են:
❗Գուցե որոշ ծնողների վիշտը մեղմացրել եք այդ փողով, բայց հազարավորների դարդը, ցավը չեք առել:
❗Մենք պետք է իմանանք այդ տղաների անունները, որովհետև հերոսները պետք է պատկեր ունենան, անուն, կենսագրություն ունենան, հերոսներին զրկելն իրենց անհատականությունից, «ով» լինելուց՝ անբարոյականություն է:
❗Զոհվածների ցուցակը չհրապարակելու միակ պատճառն այն է, որ չիմանանք նրանց իրական թիվը:
❗Մնացյալ բոլոր պատճառաբանությունները ցինիկ, ստոր, սատանեական խրախճանք է այդ տղաների գերեզմանների վրա:

«Կոնսենսուս -1». 
❗Մարդիկ կային, ասում էին՝  երեք նախագահները թող գնան և միասնական լինեն Նիկոլի հետ, լսեցի՞ք Նիկոլի լկտի հայտարարությունը ՝ «ձեր կարիքը չունեմ, պատասխանատվությունը վերցրել եմ ինձ վրա»:
❗Որևէ մեկը Նիկոլից պատասխանատվություն տեսե՞լ է երբևէ: Ո՛չ:
❗Նիկոլն ու պատասխանատվությունը հականիշներ են:
❗Ազգային կոնսոլիդացիայի գործընթացը չպետք է գնա «կոնսենսուս» ձևաչափով, այլ ՝ «կոնսենսուս -1», որտեղ այդ «-1»-ը Նիկոլ Փաշինյանն է:

Բանակցությունների մասին.
❗Նիկոլ Փաշինյանը պնդում է ՝ գաղտնիքներ չկան, բանակցային գործընթացի ողջ նրբություններին բոլորը տեղյակ են, իսկ նրա տված խոստումների մասին ո՞վ է տեղյակ, ՔՊ-ական հանրությանն անհայտ դեմքերով արարածնե՞րը, թե՞ ՝ Ալիևը:
❗2018-ի  օգոստոսին ժողովրդին «առանց ձեր իմացության Ղարաբաղի հարցով ոչ մի լուծում չեմ տալու» ասող Նիկոլն այդ նույն ժողովրդին ասում է ՝   էթիկայից ելնելով չմանրամասնեմ, ինչ եմ բանակցում. նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ո՞վ ստորագրեց, ժողովուրդը տեղյա՞կ էր:
❗Ազգային միասնության անվան տակ մահաբեր մարդասպանի շուրջը պոտենցիալ զոհերի միավորվելը որտե՞ղ եք տեսել, որտե՞ղ եք տեսել բռնաբարողն իր շուրջը միավորի բռնաբարվածներին, ի դեմս հայ ժողովրդի, կամ  ստեղծի ՀԿ և դառնա բռնաբարվածների իրավունքների պաշտպան:

Հանդիպման օրակարգի մասին.
❗Նիկոլն ասում է՝ օրակարգ ասեք, նոր հանդիպեմ:
❗Վստահ եմ ՝ իմ կուսակցության ղեկավարը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Նիկոլի հետ միևնույն սենյակում միայն մեկ օրակարգով կարող է ներկա գտնվել ՝ Նիկոլի հեռացման օրակարգով:
Միջազգային մշտադիտարկման առաքելության մասին.
❗Գրպանային ԶԼՄ-ի աշխատակից լրագրողը 2 անգամ խիզախեց ու ասեց ՝ ասում էիք միջազգային դիտորդներ, առաքելություն մշտադիտարկում հայ-ադրբեջանական սահմանին... իսկ հետո ինչու՞ փոխվեց ձեր տեսակետը:
❗Երբ Նիկոլը խոսում է մշտադիտարկման ինստիտուտների մասին, նշում է, որ անպայման հայ-ադրբեջանական սահմանին պետք է միջազգային մեխանիզմ ներդրվի, որ հասկանանք ով է կրակում:
Նիկո՛լ, 2016-ի ապրիլյան պատերազմից հետո, Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում դիվանագիտական հաղթանակ արձանագրվեց հօգուտ Հայաստանի և Ադրբեջանը պարտավորվեց աջակցել միջազգային մեխանիզմի ներդրմանը, որը հետո այնքան ձգձգեց, մինչ քո նման աղետաբերը եկավ ՀՀ իշխանության ղեկին և ծախեց Ալիևին այդ դիտորդական մեխանիզմները:
«Խաղաղության» դարաշրջանի մասին.
❗Չի՛ կարող Ալիևի ու Նիկոլի աշխարհաքաղաքական սեռական ակտից ծնվի «խաղաղության» դարաշրջան:
❗Նիկոլի և Ալիևի քաղաքական կամասուտրայից ծնվում են նոր մահեր, զոհեր, կորուստներ, բայց ոչ երբեք՝ խաղաղություն:
❗Մինչ 2018 թվականը, երբ թուրքը հարձակվում էր, կրակում էր, հայ զինվորը, հայ դիվանագետը, հայ ժողովուրդը դրանց «հագցնում էր» և թուրքը փախնում էր իր վերքերը լիզելու, խաղաղություն մուրալու:
❗Հայ ժողովուրդը ոչ թե Նիկոլի նման տարբեր մայրաքաղաքներում մուրում էր խաղաղություն, այլ ՝ պարտադրում իր զինվորականի բազկի ուժով և իր դիվանագետի խելքի ուժով:
❗Ինչքան հիմար պետք է մարդ լինի, ինչքան անբարոյական, որ ընդամենը 3 տարի առաջ Ալիևի հետ բանավեճի ժամանակ հպարտանա ծովից ծով Հայաստանով, իսկ այսօր հեգնի:
❗Մենք ուզում ենք այն Հայաստանը, որը քո օրոք բռնազավթվեց:

ԱՊՀ  համաձայնագրի մասին.
❗ Սուտ է այն թեզը, թե իբր Հայաստանի Հանրապետությունը 1991-ին ստորագրել է  «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը եւ ճանաչել է  Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
❗Նիկո՛լ, ի՞նչ ես անելու  անկլավների հարցը:
❗ Եթե Ադրբեջանի հետ տարածքային ամբողջականության համար հիմք ես ուզում ընդունել ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագիրը, որի անդամ է Ադրբեջանը, ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը, ինչ-որ պահի,  դուրս գա համաձայնագրից, չեղարկվելու՞ է տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության լոլոն:

❗Այս իշխանությունը շարունակում է դավաճանական քաղաքականությունը ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները մի կողմ, Արցախը մյուս կողմ:
❗Արցախը տվեցինք, բայց հանգիստ չսկսեցինք ապրել. խուճապի մեջ հայտնվեցինք, որովհետև արցախա-ադրբեջանական սահմանը վերածվել է հայ-ադրբեջանական սահմանի:
❗Ռազմական արարից հետո դիվանագիտորեն են «կզցնում» հայ ժողովրդին:
❗Նիկոլը տանում է հայ ժողովրդին հերթական անգամ սպանդի:
❗Արցախից հրաժարվեցինք, թուրքը չոքեց Ջերմուկի դռանը, եթե Արցախից հրաժարվեցինք դիվանագիտական ճակատում, երանի ենք տալու արդեն այս օրվան:
❗Սրիկայություն է փոքր եղբորը թողնել և գնալ բարեկամանալ նրա թշնամու հետ:
❗Եթե Ադրբեջանն այսօր հրաժարվում է Արցախի հարցով բանակցել Հայաստանի հետ, դա Նիկոլի կերած «բողկերի» պատճառով է, մինչ 2020 թվականը նման բան չի եղել:
❗Բանակցային գործընթացում կարևոր է եղել միշտ, թե ինչպես են աշխարհի ուժեղները, Ղարաբաղի հարցով համանախագահները փաստաթղթերը մեկնաբանում, հետևապես, Ադրբեջանի և Հայաստանի տարբեր կերպ մեկնաբանելը երբևէ խնդիր չէր կարող հանդիսանալ:
❗Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 13-14-ի մարտերը որակեց սադրանք: Մարտեր, որոնց արդյունքում զոհվեց 200-ից ավել հայ զավակ, որակեց ոչ թե ագրեսիա, այլ ՝ սադրանք:
❗Միջազգային հանրությունը ճանաչել է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այսինքն՝ անկախանալու, կա՛մ Հայաստանին միանալու հեռանկարը ՝ Մադրիդյան սկզբունքներով, հետևապես կեղծ է Նիկոլի հայտարարությունը, թե միջազգային հանրությունը պատրաստ չէր ճանաչել Ղարաբաղը:

❗Նիկոլն ասում է՝ Մադրիդյան սկզբունքները տապանաքար դրեցին առաջին հանրաքվեի վրա, եթե հանրաքվեով հարցը լուծվել էր, ինչի՞ համար էին բանակցությունները:

❗Հայ ժողովրդին ոչ մեկ չի նսեմացրել այնքան, որքան Նիկոլը:
❗Մարդ, ում օրոք Հայաստանը հասել է իր սուվերենության, անկախության նվազագույն պատմական մակարդակի, ասում է ՝  այսօր  Հայաստանը անկախության, ինքնիշխանության հաստատման գործընթացի մեջ է և ինքը «կռիվ է տալիս այդ գործընթացը մինչև վերջ հասցնելու համար»:
❗Եթե Նիկոլ Փաշինյանի նման սրիկան շարունակի պաշտոնավարել, Հայաստանի Հանրապետությունն անցնելու է անդառնալիության կարմիր գիծը:
❗Նիկոլ Փաշինյանին սպասարկող ոչնչություններ, դուք չեք ամաչու՞մ:
❗Նիկոլն ասում է ՝ բանակն ապահովված է, իրո՞ք, հարցրեք ձեր բարեկամներին, բանակում գտնվող ծանոթներին, բանակն ապահովվա՞ծ է:
❗«Հայկական խաչմերուկ» նախագծից խոսելով Նիկոլն ասում է ՝ մենք շահագրգռված ենք, որ ճանապարհները բացենք:
Միամիտ ժողովուրդ, ճանապարհը բացվելուց հետո ադրբեջանա-թուրքական մեքենաները չեն կանգնելու ճանապարհին, առևտուր չի լինելու:
❗Նիկոլի պատճառով Հայաստանը դարձել է փալաս, որի վրա ով ցանկանում՝  ոտքերը սրբում է:

Արմեն Աշոտյան