Սա մեծ մոլորություն է, որը շատ վատ է ավարտվելու այդ երկրների համար

Սա մեծ մոլորություն է, որը շատ վատ է ավարտվելու այդ երկրների համար

Դոնբասի և Լուգանսկի հանրապետությունները պաշտպանելու հատուկ գործողության և Ռուսաստանի Դաշնության վրա վիթխարի տնտեսական և դիվանագիտական ճնշման համատեքստում, որոշ բախտախնդիր պետություններ ակտիվացել են։ Աշխարհաքաղաքական լարվածության այս վիճակում սրանց մոտ Ռուսաստանին «փորձելու» մեծ գայթակղություն կա, ինչին Ռուսաստանի Դաշնությունը, ըստ նրանց, այժմ ո՛չ ժամանակ ունի, ո՛չ էլ ուժ։ Սա մեծ մոլորություն է, որը շատ վատ է ավարտվելու այդ երկրների համար։

Լեհական էլիտայի ներկայացուցիչները երկրի իշխանություններից պահանջում են Ռուսաստանից Կալինինգրադը վերցնելու, Ֆինլանդիայում զգուշավոր խոսում են ՆԱՏՕ-ի մասին, Ճապոնիան ակնարկում է, որ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն կարող են օգնել իրենց Ռուսաստանից վերցնել Կուրիլյան կղզիների մի մասը։ Համոզված եմ, որ մեծ հիասթափություն է ապրելու նաև Ադրբեջան կոչված պետությունը, որի հանցագործ իշխանությունը գրեթե մեկ ամիս հումանիտար աղետի է հասցրել Արցախի բնակիչներին և պարբերաբար զինված սադրանքների է դիմում:

Թուրքիայի կողմից դրդված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշել է փորձարկել ռուս խաղաղապահների նյարդերը։ Սակայն ոչ ոք չպետք է կասկածի. նման սադրանքները խստորեն կճնշվեն, այդ ուժերը չեն կարողանա «ձուկ որսալ» ուկրաինական ճգնաժամի պղտոր ջրերում: Ռուսաստանի Դաշնությունն ունի բավական ուժեր, միջոցներ և համոզված եմ, որ այս ամենը կանխատեսված է եղել ՌԴ կողմից՝ գործողությունները սկսելուց առաջ։

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյան