Այս տարի Հնդկաստանը բնակչության թվով կգերազանցի Չինաստանին․ ՄԱԿ

Այս տարի Հնդկաստանը բնակչության թվով կգերազանցի Չինաստանին․ ՄԱԿ

Հնդկաստանը 2023 թվականի կեսերին բնակչության թվով կգերազանցի Չինաստանին։  Այս մասին, ըստ ՌԻԱ Նովոստի-ի, վկայում են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի զեկույցում բերված տվյալները։

Հնդկաստանի բնակչությունը 2023 թվականին կհասնի 1,4286 միլիարդի` Չինաստանի 1,4257 միլիարդի համեմատ, համաձայն ժողովրդագրական աղյուսակի:

Worldometer կայքը, որը տրամադրում է իրական ժամանակի վիճակագրություն, սահմանում է, որ չորեքշաբթի օրվա դրությամբ՝ Հնդկաստանի բնակչությունը 1,4187 միլիարդ է, իսկ Չինաստանինը՝ 1,4549 միլիարդ:

Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերի 15-ին ՄԱԿ-ի տվյալներով՝ Երկիր մոլորակում ապրող մարդկանց թիվը հասել է 8 միլիարդ մարդու։ Ավելի ուշ, Worldometer կայքի տվյալները ցույց տվեցին, որ աշխարհի բնակչությունը հասել է նշված քանակին։