Հայտնի մաֆիոզի կալվածքը կդառնա բարձրակարգ առողջարան

Հայտնի մաֆիոզի կալվածքը կդառնա բարձրակարգ առողջարան

Հայտնի մաֆիոզ, նարկոմաֆիայի պարագլուխ կոլումբիացի Պաբլո Էսկոբարի մեքսիկական կալվածքը կդառնա բարձրակարգ առողջարան։ Այն կունենա 40 սենյակ, լյուքս դասի բուտիկներ, սպա-կենտրոն։ Կներդրվի 100 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է Newsweek-ը։ Կալվածքը գնել է Thor Equities Group անշարժ գույքի ընկերությունը։ Կալվածքը գնվել է 17,5 միլիոն դոլարով։ Կալվածքը գտնվում է Յուկատան թերակղզում, Սան Կաան ազգային պարկի եւ մայաների քաղաքակրթությանը պատկանող հնավայրի հարեւանությամբ։