«Սաղիդ կսպանեմ». Փրկարարներին զենքով սպառնացող դատավորի լիազրությունները չի կասեցվի | «Հրապարակ» 29.10.2019

«Սաղիդ կսպանեմ». Փրկարարներին զենքով սպառնացող դատավորի լիազրությունները չի կասեցվի | «Հրապարակ» 29.10.2019

Վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ միջադեպը մեծ աղմուկ է հանել։

Հիշեցնենք՝  հոկտեմբերի 26-ին արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 խումբը դեպքի վայր գնալիս լուսային փարոսիկները միացրած՝ «Առինջ մոլ»-ի մոտ ճանապարհ է խնդրել մի ավտոմեքենայի վարորդից, սակայն վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից, հարձակվել փրկարարների վրա և ձեռքին եղած զենքի նմանվող առարկան ուղղել նրանց վրա։ Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ վարորդն ատրճանակով սպառնացել է, որ «սաղին կսպանի»։ 

Այնուհետեւ պարզվել է, որ զենքով ենթադրյալ սպառնացողը դատավոր Արթուր Ավգայանն է։  

ԲԴԽ-ի անդամի խոսքով՝ օրենքով բոլոր դատավորները զենք կրելու իրավունք ունեն, թեպետ վստահ է, որ ոմանք կրում են, ոմանք՝ ոչ․ «Օրինակ՝ ԲԴԽ անդամները եւս զենք կրելու իրավունք ունենք, քանի որ մեր կարգավիճակը հավասար է դատավորի կարգավիճակին, բայց ես ինչքան տեղյակ եմ՝ ԲԴԽ անդամները տվյալ պահին դեռ չեն կրում»։
Հարցին, թե անհրաժեշտություն կա՞ դատավորի լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու, նշեց․ «Ոչ, ներկա պահին դատավորի լիազորությունները կասեցնելու հիմքեր չկան»։

Օրվա գլխավոր լուրերը՝ «Հրապարակում»: