Լավրովը կոչ է արել Ղարաբաղում անհետ կորածների հստակ ցուցակները կազմել

Լավրովը կոչ է արել Ղարաբաղում անհետ կորածների հստակ ցուցակները կազմել

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ հարկավոր է իրականացնել Ղարաբաղում դիակների եւ պահվող անձանց փոխանակման գործընթացի գույքագրում։

«Նշեմ նաեւ մի պահ, որին ուշադրություն ենք դարձնելու։ Հարկավոր է, որպեսզի արդյունավետ կերպով իրականացվի դիակների եւ պահվող անձանց փոխանակությունը, անցկացվի գործընթացի գույքագրում այդ ոլորտում»,- հայտարարել է Լավրովը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի օնլայն նիստի ընթացքում։

Նա ընդգծել է, որ երկու կողմերի ռազմական ղեկավարները պետք է չափազանց հստակ ցուցակներ ունենան, որոնցով էլ կհաշվեն անհետ կորածներին, որպեսզի հնարավոր լինի ավելի առարկայական եւ կոնկրետ զբաղվել նրանց խնդրով։