Ուզբեկստանում տեղի ունեցած ցույցերը այդ երկրի ներքին գործն են․ Կրեմլի խոսնակ 

Ուզբեկստանում տեղի ունեցած ցույցերը այդ երկրի ներքին գործն են․ Կրեմլի խոսնակ 

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը անդրադարձել է Ուզբեկստանի կազմի մեջ մտնող Կարակալպակիայում տեղի ունեցած բողոքի ցույցերին։ Նա ասել է, որ Կրեմում չեն կասկածում որ խնդիրները կկարգավորվեն այդ երկրի ղեկավարության ակտիվ ջանքերի շնորհիվ։ Պեսկովը հիշեցրել է, որ Ուզբեկստանը Ռուսաստանի դաշնակիցն է ու շատ կարեւոր գործընկերը։ Սակայն նաեւ այն ինչ տեղի է ունենում Ուզբեկստանում, դա այդ երկրի ներքին գործն է։

Հիշեցնենք, որ Ուզբեկստանի կազմում գտնվող Կարակալպակյան Հանրապետությունում հուզումներ էին սկսվել այն բանից հետո, երբ կենտրոնական իշխանությունները որոշել էին սահմանադրական փոփոխությունների շրջանակում նաեւ Կարակալպակիայի սուվերենիտետը փոփոխել։