Դու ի՞նչ գործ ունես, թե իմ երկրում ինչ էկոլոգիական խնդիրներ կան, թուրք շուն

Դու ի՞նչ գործ ունես, թե իմ երկրում ինչ էկոլոգիական խնդիրներ կան, թուրք շուն

«Հրապարակի» հարցերին պատասխանում է Արցախի Այան՝ երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Մադլեն Ասրյանը:

- Տիկին Մադլեն, արդեն երկու օր է` ազերիները շրջափակել են Արցախը: Հայաստանի իշխանություններն ու ժողովուրդն ամանորյա եռուզեռի մեջ են: Երևանն են զարդարում, «Եվրատեսիլ» կազմակերպեցին: Արցախում ի՞նչ տրամադրություններ են տիրում:

- Հայաստանում շատերն են ուրախ, նրանց կյանքում ոչինչ չի փոխվել: Իհարկե, կան առիթներ, որոնք պետք է նշել, գուցե այդկերպ երկիրը նոր շունչ առնի, զարգանա, սակայն կարելի է համեստ լինել: Դրանք էլ են պետք: Ինչ վերաբերում է կառավարությանը, ապա նրանք այդպիսին են, իրենք ստեղծված են հայ ազգը ոչնչացնելու համար: 2018 թվականից մինչ այսօր այդ ուղղությամբ են շարժվում․ Արցախը ոչնչացնել, Հայաստանը շրջապատել թուրքերով և ոչնչացնել հայ ազգը: Սրանք դավաճաններ են, ծախված արարածներ:

- «Ազերիգազը» նշում է, որ միտումնավոր չեն անջատել գազատարը՝ վթար է տեղի ունեցել: Այս հեքիաթներին այդտեղ հավատո՞ւմ են:

- Ազերիները միշտ էլ նման ստեր են փչում, որպեսզի իրենց վայրենություններն արդարացնեն: Միայն այն, որ բնապահպանական նպատակներով ճանապարհ են փակում, խոսում է այն մասին, որ դրանք Արցախը համարում են Ադրբեջան: Դու ի՞նչ գործ ունես, թե իմ երկրում ինչ էկոլոգիական խնդիրներ կան: Դու ո՞վ ես, թուրք շուն: Այդ մասին թող Արցախն ու արցախցին մտածեն, ի՞նչ գործ ունես դու: Այդ բնապահպան կոչվածները մեծ գումարներ են ստացել և եկել, հասել այստեղ: Հիմա ոնց որ ես գնամ Բաքու և ասեմ՝ գիտեք ինչ կա, դուք մեր օդը կեղտոտում եք: Կարելի՞ է այդպես, թույլ կտա՞ն իրենք: Ես էլ իջնելու եմ Նախիջևան, տեսնեմ ինչ կա էնտեղ, ինչպես են օդը կեղտոտում, տեսնեմ ինչպես կարձագանքի դրան Արևմուտքը:

- Արցախցիներն ասում են, որ խանութներում սննդամթերքի պաշար չկա: Սպառվում է նաև դեղորայքի պաշարը:

- Արցախցիները հուսահատ չեն: Պարզապես մտածում են, որ գուցե երկար ժամանակ գազ չլինի, անջատեն նաև էլեկտրաէներգիան և ջուրը: Մարդիկ պարզապես ուզում են պահեստավորել եղածը, որպեսզի գոյատևեն: Ոչ մեկը խուճապի մեջ չի: Ես հազարավոր բարեկամներ, հարազատներ, ընկերներ ունեմ, նրանցից և որևէ մեկը չի վախենում, չի ցանկանում և չի պատրաստվում իր հողը լքել: Ո՞ւր գնանք, մեր հողն է: Պատրաստ ենք դիմակայել ամեն ինչի: Պարզապես ուժեր են պետք արցախահայությանն օգտակար լինելու համար: Այդ տականքներին պետք է մեր տարածքից դուրս շպրտել:

- Արցախահայությունը Հայաստանի գործող իշխանությունների հետ հույսեր կապո՞ւմ է:

- Ես անձամբ` ոչ: Ամեն ինչ այս իշխանությունների սարքածն է: Ամեն ինչ արեցին, հողերը տվեցին, պառակտեցին մեզ: Ո՞նց կարելի է նման իշխանությունների հետ հույսեր կապել: Նրանք այնքան ստոր են, որ անգամ նման դժվար, նեղ վիճակում մեզ չեն օգնում: Բանակը հայտարարում է, որ իրեն երաժիշտներ են հարկավոր` երգողներ ու պարողներ: Ինչի՝ բանակի խնդիրն այսօր դա՞ է, դրա՞ համար է բանակը: Անսա՞մբլ են սարքել բանակը, ես չեմ հասկանում: Անգամ խոտ ուտող անասունն այդպես չի մտածում: Սրանք այնքան ապիկար են, որ տեսեք ինչեր են հայտարարում: Կրճատեցին, կրճատեցին, թողեցին մի բուռ բանակ, հիմա էլ ուզում են անսամբլի վերածել այն: Մի քանի օր առաջ ՊՆ-ն հայտարարեց, որ հարկավոր են երաժիշտներ, լավ, դուք հո անասուն չե՞ք: Էս պատերազմական վիճակում ինչպե՞ս կարելի է նման հայտարարություններ անել: Ի՞նչ եք ուզում մեզանից: Ժողովրդական արտիստներին անգործ եք թողնում, որ բանակը թատրոնի՞ վերածեք: