ԱՄՆ-ն սանկցիաներ է կիրառել երկու ռուսական ընկերության հանդեպ

ԱՄՆ-ն սանկցիաներ է կիրառել երկու ռուսական ընկերության հանդեպ

ԱՄՆ-ն սանկցիաներ է կիրառել Ռուսաստանում գործող երկու ընկերությունների հանդեպ։ Ընկերությունները ներառվել են Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված սանկցիոն ցանկում։ Խոսքը «Չխոլսան» ՍՊԸ-ի եւ «Մոկրան» ՍՊԸ-ի մասին է։ Առաջինը գործում է Ռուսաստանի տարածքում եւ Հյուսիսային Կորեայի տարածքում։ Սանկցիոն ցանկում ավելացվելը նշանակում է, որ ամերիկյան ֆիզիկական եւ իրավաբանական անձինք իրավունք չունեն գործ անելու այս ընկերությունների հետ։