Մոսկվան և Փարիզը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների հարցը

Մոսկվան և  Փարիզը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների հարցը

Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Ժան-Իվ Լը Դրիանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահների հարցը:

 Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։ «Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ղարաբաղյան կարգավորման հարցը, մասնավորապես, այն իրադրությունը, որն առաջացել է Ռուսաստանի կողմից ներդրված միջնորդական ջանքերի արդյունքում, կապված հակամարտության գոտում կրակի ամբողջական դադարեցման հետ»,- ասված է հայտարարության մեջ։ շ

Լավրովը պարզաբանել է նախարար Լը Դրիանին այն պարամետրերը, որոնցով ռուս խաղաղապահները իրականացնում են խաղաղապահ գործունեություն եւ որոնցով գործում է Միջգերատեսչական հումանիտար արձագանքման կենտրոնը։