Հայտնի են դարձել, թե ովքեր են ամենահայտնի ամերիկյան կինոաստղերը

Հայտնի են դարձել, թե ովքեր են ամենահայտնի ամերիկյան կինոաստղերը

Ջենիֆեր Էնինսթոնը դարձել է ամենահայտնի ամերիկացի կինոաստղը։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը, վկայակոչելով MVPindex վերլուծական կենտրոնի տվյալները։ Նշենք, որ կենտրոնն իր անալիզները կատարում է, հիմնվելով ամենահայտնի սոցկայքերում օգտատերերի քայլերի վրա։ Երկրորդ տեղում Դուեյն Ջոնսոնն է, ով նաեւ ամենաթանկ վճարվող արտիստն է։ Ապա գալիս են դերասանուհի Լիլի Ռեյնհարթը։ Հնգյակում են նաեւ Քամիլա Մենդեսը եւ Գաբրիել Յունիոնը։ Միայն հոկտեմբերին, 5 ժամ 16 րոպեում Էնիսթոնի էջին բաժանորդագրվել է ավելի քան մեկ միլիոն մարդ։