Մի աղմուկը մարել մի այլ աղմուկով

Մի աղմուկը մարել մի այլ աղմուկով

Ուշադիր հետևում էի, թե իշխանությունը՝ հանձինս Նիկոլ Փաշինյանի, ինչո՞վ կմարի Ազատ գյուղի «կրակը»։ Ի՞նչ տեղեկատվություն կնետի հասարակական ջրաղացը, որ փոխի «ալյուրը»։ Չուշացավ։ Մալաթիայի շուկայի փակումն էր։ Երևի հիշում եք այդ շուկայի կանանց ճղճղոցը, աղմուկը, ու անշուշտ, համոզված կլինեք, որ դրանից ավելի բոցավառվող նյութ դժվար թե Հայաստանում գտնվեր։ Նախկիններին հետապնդելն այլևս իրեն չի արդարացնում, անգամ իր կնոջ գրառումներն ուշադրության չեն արժանանում։ Մալաթիայի շուկան, նրա կանայք, այլ ուրի՜շ թեմա են։ Փաշինյանը ժամանակին վայելել է նրանց «ճղճղոցների ու աղմուկի քաղցր պտուղները» և համը լավ բերանում է «մնացել»։ Միանգամից կրակի աղմուկը կթեքվի այդ ուղղությամբ։

Այստեղ շուկայի փակման- չփակման հարցը չի կարևորը, որովհետև տեղ է թողել․ մի քանի ամսից կարող է ասել՝ ամեն ինչ կարգավորվել է և շուկան կգործի։ Որ չգործի էլ,  էլի ինքը կորորշի, կարևորը պահն է։ Եվ որպեսզի կրակի թեման լրիվ փակի, Գնունու շուկայի փակման հարցն էլ դրվեց շրջանառության մեջ։ Կողքից դա էլ կօգնի։ Սա է այս իշխանության մարդկանց լռեցնելու քաղաքական ամենահզոր զենքը։ Մի ողբերգությունը մարի մի այլ ողբերգությամբ։ Մի աղմուկը մարի մի այլ աղմուկով։