Մեսսին մտադիր է դատի տալ «Բարսելոնայի» ղեկավարությանը

Մեսսին մտադիր է դատի տալ «Բարսելոնայի» ղեկավարությանը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի փաստաբանները մտադիր են դատի տալ մի քանի մարդու այն բանի համար, որ Մեսսիի եւ «Բարսելոնայի» մեջեւ 2017 թվականին կնքված եւ այժմ դեռ գործող պայմանագրից մանրամասներ են հայտնվել համացանցում։ Ինչպես հայտնում է Marca-ն, Մեսսին մասնավորապես ցանկանում է դատի տալ երեք մարդու, ովքեր ունեն ամբողջական տեղեկատվություն պայմանագրի վերաբերյալ։

Նրանք են՝ «Բարսելոնայի» նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն, գործադիր տնօրեն Օսկար Գրաուն եւ ակումբի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Կարլես Տուսկետսը։

Հիշեցնենք, որ ըստ պայմանագրի, չորս տարվա ընթացքում Մեսսին վաստակելու էր ավելի քան կես միլիարդ եվրո, որից 78 միլիոնը բոնուսների տեսքով, իսկ տարեկան վճարվելիք գումարը կազմում է 138 միլիոն եվրո։