Իսրայելը պաղեստինցիներին նույնպես կտրամադրի հակակորոնավիրուսային պատվաստանյութ

Իսրայելը պաղեստինցիներին նույնպես կտրամադրի հակակորոնավիրուսային պատվաստանյութ

Իսրայելի Պնախարարության գրասենյակը հայտարարել է, որ Իսրայելը հինգ հազար դեղաչափ հակակորոնավիրուսային պատվաստանյութ կփոխանցի պաղեստինցիներին՝ բուժաշխատողների իմունիզացիայի համար, ովքեր գտնվում են կորոնավիրուսի դեմ պայքարի «առաջնագծում»։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։

Այսպիսով՝ Իսրայելը առաջին անգամ հայտարարեց, որ հակակորոնավիրուսային պատվաստանյութ կփոխանցի պաղեստինցիներին։

Նշենք, որ ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունները ավելի վաղ քննադատել էին Թել-Ավիվին, որ պատվաստանյութ չի տրամադրում պաղեստինցիներին։ Իսրայելն էլ հայտարարել էր, որ չի կրում պատասխանատվություն պաղեստինցիների համար։