Հռոմի Պապը տարեցների միջազգային օր է սահմանել

Հռոմի Պապը տարեցների միջազգային օր է սահմանել

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հայտարարել է, որ որոշում է կայացրել հաստատել միջազգային օր նվիրված տատիկներին եւ պապիկներին, ինչպես նաեւ տարեց մարդկանց։ Այս մասին Հռոմի Պապը խոսել է կիրակնօրյա ավանդական քարոզի ժամանակ։ Նա մասնավորապես ասել է, որ հաճախ տարեց մարդիկ մատնվում են անուշադրության, մինչդեռ ծերությունը շնորհ է։ Բացի այդ, տարեցները մարդկանց կապում են իրենց արմատների հետ, փոխանցում արժեքները, որոնք կրում են եւ ստացել են նախորդ սերունդներից։

Ըստ Հռոմի Պապի, ամեն տարվա հուլիսի չորրորդ կիրակի օրը Կաթոլիկ եկեղեցին նշելու է տարեցների միջազգային օրը, որը մոտ է Ս․ Ս․ Հովակիմի եւ Աննայի տոներին, ովքեր Մարիամ Աստվածածնի ծնողներն են եւ Հիսուս Քրիստոսին մորական կողմի տատիկն ու պապիկն են։