Հնդկական մեծ հարսանիք` Հայաստանում. տեսանյութ
Հայաստանում առաջին անգամ տեղի է ունեցել հնդկական մեծ հարսանիք. հարսանիքը սկսվել է երեկ եւ տեւելու է 3 օր։
Հարսնացուն եւ փեսան հնդիկներ են, նրանք Հայաատան են եկել որոշ ժամանակ առաջ, պատրաստվել հարսանիքին, հյուրերը եղել են միայն հնդիկներ։
Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Seven Visions, The Dvin Resort&Places-ում։
Այնտեղից մեզ տեղեկացրին, որ հնդիկները ի սկզբանե հավանել են ռեզորթը, նրանց նաև հետաքրքրել է Հայաստանը։
Հարցին, թե որքան գումար են ծախսել հարսանեկան խնջույքի համար, նշեցին, թե տեղեկություն չունեն։
Մանրամասն՝ տեսանյութում։
Կարծիքներ