Թուրքիայում միկրոավտոբուսն ընկել է գետի հունը, կան վիրավորներ

Թուրքիայում միկրոավտոբուսն ընկել է գետի հունը, կան վիրավորներ

Թուրքիայի հարավ-արեւելքում միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել, ինչի հետեւանքով 6 մարդ վիրավորվել է, հայտնում է Yeni Akit թերթը։

«Քիլիս քաղաքի Փոլաթելի թաղամասում (Թուրքիայի հարավ-արևելք, Սիրիայի հետ սահմանին) միկրոավտոբուսի՝ գետի հունն ընկնելու հետևանքով տուժել է նույն ընտանիքից վեց հոգի»,–գրում է թերթը։

Հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ վարորդը մանևրել է ճանապարհին շներին հարվածելուց խուսափելու համար։

«Շտապօգնության 112 բրիգադը տուժածներին տեղափոխել է հիվանդանոց, նրանց վիճակը բավարար է»,- գրել է թերթը։