Ամանորյա հրավառությունը երկու մարդու կյանք է խլել

Ամանորյա հրավառությունը երկու մարդու կյանք է խլել

Երկու մարդ զոհվել է, Լեհաստանում մոտ 700 հրդեհ է բռնկվել ամանորյա հրավառության պատճառով, լրագրողներին հայտնել է հանրապետության պետական ​​հրշեջ ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Կարոլ Կեժկովսկին։

«Ամանորի գիշերը հրավառությամբ առաջացած մոտ 700 հրդեհ է գրանցվել, ամենից հաճախ հրդեհներ են եղել աղբամաններում, ցանկապատերում, մեքենաներում»,- ասել է Կեժկովսկին։

Նրա խոսքով՝ հրդեհների հետեւանքով տուժել է յոթ մարդ, երկուսը մահացել են։ Հրդեհը վնասել է 12 ավտոմեքենա։