ԵԽԽՎ-ն կքննարկի Արցախում հումանիտար իրավիճակի հարցը

ԵԽԽՎ-ն կքննարկի Արցախում հումանիտար իրավիճակի հարցը

Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին և հումանիտար իրավիճակին, ինչպես նաև Ադրբեջանի միջազգային պարտավորություններին վերաբերող հարցերը կքննարկվեն հոկտեմբերի 10-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համատեղ նիստի ժամանակ։  Տեղեկությունը հրապարակված է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կայքէջում։

2023 թ. հոկտեմբերի 9–13–ը Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, ի թիվս այլ հարցերի, հրատապ ընթացակարգով կքննարկվի նաև հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, հայտնել են ԵԽԽՎ–ից։

Նշվում է, որ հանդիպման նախաձեռնողը ԵԽԽՎ նախագահ Թինի Քոկսինն է։ Նախարարների կոմիտեն արդեն հավանություն է տվել հանդիպման օրակարգին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5–ին Եվրախորհրդարանի պատգամավորները Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում չպարտավորեցնող բանաձև են ընդունել՝ ԵՄ երկրներին կոչ անելով նպատակաուղղված պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարների դեմ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում ագրեսիայի և մարդու իրավունքների խախտման համար: