Թրամփը վճռեց․ 2024-ին կառաջադրվի նախագահական ընտրություններում

Թրամփը վճռեց․ 2024-ին կառաջադրվի նախագահական ընտրություններում

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կրկին կառաջադրի իր թեկնածությունը 2024 թվականին նախանշված նախագահական ընտրություններում։

Այդ մասին քաղաքական գործիչն անձամբ է հայտարարել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր ես հայտարարում եմ իմ թեկնածությունը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում առաջադրելու մասին»,- ասել է Թրամփը Ֆլորիդայում իր կողմնակիցներին ուղղված հատուկ ուղերձում։