Սաակաշվիլին կասկածվում է հեղաշրջում կազմակերպելու մեջ

Սաակաշվիլին կասկածվում է հեղաշրջում կազմակերպելու մեջ

Ինչպես Վրաստանում, այնպես էլ արտերկրում գործող մի խումբ անձինք ծրագրում են երկրում քաղաքացիական անկարգություններ կազմակերպել՝ նպատակ ունենալով բռնի իշխանափոխություն իրականացնել, ասվում է երկրի Պետական ​​անվտանգության ծառայության հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ այս ծրագրի հեղինակներից մեկն, իբր, Թբիլիսիում բանտարկված Միխայիլ Սաակաշվիլիի նախագահության ժամանակ ՆԳՆ ղեկավարի տեղակալ, իսկ այժմ՝ Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարի տեղակալ Գեորգի Լորդկիպանիձեն է։

Վրացական հետախուզության տվյալներով՝ պլանն իրականացնելու համար Լորդկիփանիձեն հավաքագրել ու իրեն է ենթարկել վրացական ծագմամբ մարդկանց, այդ թվում՝ Վրաստանի երրորդ նախագահի թիկնազորի նախկին անդամ Միխայիլ Բատուրինն է, ինչպես նաև Սաակաշվիլիի մերձավոր շրջապատի անդամ Մամուկա Մամուլաշվիլին՝ Ուկրաինայում գործող վրացական լեգեոնի հրամանատարը։

Նշվում է, որ Վրաստանում քաղաքացիական անկարգությունները «ծրագրվում են օտար երկրների համակարգմամբ և ֆինանսական աջակցությամբ»։

Ծառայության տվյալներով՝ կործանարար գործընթացների մեկնարկի ամսաթիվը «ընտրվել է ընթացիկ տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսները», երբ պետք է հրապարակվի Եվրահանձնաժողովի միջանկյալ և Եվրամիության վերջնական զեկույցը՝ Վրաստանին ԵՄ-ին անդամակցության երկրի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ։