Հայաստանի ավարտական պնդումները

Հայաստանի ավարտական պնդումները

Արդարադատության միջազգային դատարանը, ինչպես հայտնի է, քննել է Ադրբեջանի հայցն ընդդեմ Հայաստանի։ Ներկայացնում ենք Հայաստանի ավարտական պնդումները՝

ա. բավարարել ՀՀ ներկայացրած նախնական առարկությունը՝ կապված դատարանի իրավազորության ժամկետային շրջանակի հետ, որոշել և հաստատել, որ Դատարանը իրավազորություն չունի Ադրբեջանի այն պահանջների և պնդումների վերաբերյալ, որոնք վերաբերում են այնպիսի իրադարձությունների, որոնք տեղի են ունեցել նախքան 1996 թվականի սեպտեմբերի 15-ը. այն է՝ կողմերի համար Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ուժի մեջ մտնելը.

բ. որպես այլընտրանք ապահովել ՀՀ նախնական առարկությունը՝ կապված պահանջի թույլատրելիության հետ, և որոշմամբ անընդունելի ճանաչել Ադրբեջանի այն պահանջները և պնդումները, որոնք վերաբերում են այնպիսի իրադարձությունների, որոնք տեղի են ունեցել նախքան 1996 թվականի սեպտեմբերին կոնվենցիայի ուժի մեջ մտնելը և անթույլատրելի և անընդունելի ճանաչել Ադրբեջանի հետփաստարկները.

գ. բավարարել ՀՀ ներկայացրած նախնական առարկությունը՝ կապված Դատարանի գործն ըստ էության քննելու իրավազորության շրջանակի հետ, և որոշմամբ հաստատել, որ Դատարանը չունի իրավազորություն քննելու ենթադրյալ բնապահպանական վնասի վերաբերյալ Ադրբեջանի պնդումները և պահանջները.

դ. բավարարել նախնական առարկությունը, որը վերաբերում է Դատարանի իրավազորության առարկայական շրջանակին, և որոշմամբ հաստատել, որ Դատարանն իրավազորություն չունի բնապահպանական ենթադրյալ վնասի մասով Ադրբեջանի պահանջների և պնդումների քննության համար»: